-
20.10.2016|
16:00
«Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ որևէ հստակ առաջարկություն չի եղել, ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո` պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
-
20.10.2016|
15:58
«Ես չեմ բացառում, որ երբևիցե պաշտոնի կնշանակեմ իմ բարեկամին, բայց առ այսօր իմ որևէ բարեկամ չկա, որ նշանակել եմ», -Ազգային ժողովում ասաց վարչապետը:
-
20.10.2016|
15:55
Կառավարությունը չի կործանելու խոշոր բիզնեսը, այլ կարգավորելու է՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
-
20.10.2016|
15:54
Բարեփոխումները պետք է սկսենք հենց կառավարությունից՝ ԱԺ-ում ներկայացնելով կառավարության ծրագիրը, ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ելույթում նշել է, որ կառավարության ծրագիրը միջոցառումների համալիր է՝ սահմանված ժամկետներով, հավելելով, որ կներկայացնի միայն որոշ դրույթներ, քանի որ ամբողջական ծրագիրը ներկայացված է։
-
20.10.2016|
09:07
Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ կառավարություն այցելելու համար և նշել, որ մեծապես կարևորում է պետություն-եկեղեցի համագործակցությունը:
-
20.10.2016|
09:05
«Հայկական վերածնունդ» կուսակցությունում միջազգային գործընկերների աջակցությամբ սկսվել է կուսակցական ակտիվի վերապատրաստման գործընթաց, որ կավարտվի նոյեմբերին Քաղաքական դպրոցի հիմնմամբ:
-
20.10.2016|
08:56
Հայաստանի խորհրդարանական ուժերը կարողացան քննարկումները շարունակել և համաձայնության գալ Ընտրական օրենսգրքի հարցում՝ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
19.10.2016|
20:45
Կասկած չունենալով, որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնն ստանձնել է երկրի տնտեսական վիճակն առողջացնելու ազնիվ մղումով, կարծում եմ, որ նա առաջին հերթին պետք է նկատի ունենա հետևյալ անժխտելի իրողությունը:
-
19.10.2016|
10:51
Տնտեսական վիճակի վերլուծությունը վկայում է, որ ստանդարտ գործիքակազմով ու մեթոդներով զարգացում ապահովելը չափազանց բարդ է: Այդ նպատակով կառավարությունն իր առջև խնդիր է դնում՝ սեղմ ժամկետում իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում, իրականացնել լրացուցիչ կարճաժամկետ միջոցառումներ, առաջարկել երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների ծրագրեր՝ Հայաստանի տնտեսության զարգացման պայմանների նախանշմամբ՝ նշված է կառավարության ծրագրի հավելվածում:
-
19.10.2016|
10:44
ՀՀ կառավարության արտահերթ նիստում, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը, քննարկվել է երկու հարց` կառավարության ծրագիրը և «ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին» որոշումը: